Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Այս նախագահական ընտրությունների յուրօրինակությունն այն է, որ հաշված օրեր են մնացել նախագահի թեկնածուների գրանցմանը, սակայն դեռ թեկնածուներ չկան: Այդ մասին գրում է «Իրատես de facto» թերթը։

«Հետաքրքիր է, որ այս փուլում ամենապասիվն արմատական ընդդիմադիր դաշտն է: Այստեղ ոչ թեկնածու կա, ոչ էլ անգամ «շշուկներ» մոտալուտ ընտրությունների առնչությամբ: Երբեւէ նախագահի ընտրություններն այսքան անաղմուկ, անաժիոտաժ չեն եղել: Ինչ վերաբերում է ընդդիմադիր մյուս բեւեռին, այստեղ վիճակն ավելի ծանր է, անբուժելի: ՀԱԿ քաղխորհրդի վերջին նիստի մասնակիցներից ոմանք անակնկալի են եկել, մյուսները կանխատեսումը իրականացված համարել, երրորդներն էլ վերջնականապես հիասթափություն են ապրել: Մեր աղբյուրներին պարզ է դարձել, որ ՀԱԿ ղեկավար Լեւոն Տեր-Պետրոսյանը նախագահի թեկնածու չառաջադրվելու որոշում է կայացրել: Այն անորոշությունը, որ կոնգրեսում այս օրերին կա, ասում են, ավելի է խորացել, քանի որ բոլորը բոլորից ուզում են իմանալ` եթե ոչ Տեր-Պետրոսյանը, ապա` ո՞վ: Հենց այս «ով»-ի փնտրտուքի ճանապարհին էլ հակասությունների ձնագունդը գլորվում ու գնալով «տռզում» է: Մինչ կգտնվի Տեր-Պետրոսյանի «սիրելի» թեկնածուն, կոնգրեսից էլ բան չի մնա: Կարո՞ղ է` ՀԱԿ առաջնորդը եւս տասը տարի դադար է վերցրել է, որ 2023-ի ընտրություններին առաջադրվի: «Կարող» է»,- գրում է «Իրատես de facto»-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ