Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Նրանում, որ Տեր-Պետրոսյանի հեռանալուց հետո ՀԱԿ-ը կփլուզվի, ոչ մի ողբերգական բան չկա։ Այդ մասին գրում է «Հայոց աշխարհ» թերթը։

«Պարզապես ավարտված  է հերթական փուլը, քանդվեց եւս մեկ Բաբելոնյան աշտարակ. այդքան բան։ Դրա բեկորներից կփորձեն կառուցել նոր շինություններ, եւ հետաքրքիր կլինի նայել, թե ինչ կստացվի արդյունքում։ Պատմության մեջ այդպես եղել է միշտ, եւ ափսոսել չարժե։ Հռոմում Սուրբ Պետրոսի տաճարը կառուցվեց կոլիզեումի քարերից, այդպես տեղի կունենա եւս մեկ անգամ, հետո կրկին ու կրկին։ Մշտապես քայլ է արվում հռոմեական կրկեսներից դեպի հռոմեական եկեղեցի, ինչպես ասել է Պաստեռնակը։

Զուգահեռաբար նկատենք, որ ՀԱԿ-ի վախճանն ընդդիմադիր այլ ուժերի կողմից ընդունվեց բացարձակ անտարբերությամբ։ Ինչ արած, դու մեռիր այսօր, իսկ ես կմեռնեմ վաղը։ Նման մոտեցումը հատուկ է նաեւ բոլոր քաղաքական ուժերին, թեեւ նրանք տարբեր հայացքներ ունեն նույնիսկ բազմապատկման աղյուսակի նկատմամբ։

Բայց ո՞վ եւ ի՞նչ է կառուցելու «Բաբելոնյան աշտարակի» բեկորներից։ Ահա հարցերի հարցը»,- գրում է «Հայոց աշխարհը»։

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ