Reviews
Լրահոս
Reviews
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

«Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը «Առավոտ»-ի հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը եւ ՀՅԴ-ն ներուժ ունե՞ն նախագահական ընտրություններից հետո ընդդեմ Սերժ Սարգսյանի ճակատ ձեւավորելու, նշել է.

«Ճակատ ձեւավորելու ներուժ գուցե եւ ունեն, բայց այդ հնարավոր ճակատն ինքնին մեռելածին է: Զրոների գումարն էլ է հավասար նույն զրոյի: Այդ ճակատը չի կարող իշխանություն փոխել, բոլորը դա հասկանում են, բայց այն կարող է փորձել թուլացնել հետփետրվարյան իշխանությունը, ինչը բացարձակապես չի բխում հանրության եւ պետության իրական շահերից, սակայն բխում է որոշ իշխանական կլանային խմբերի շահերից: Հուսով եմ, որ իշխանությունն էլ է սթափ գնահատում ուժերի այդ դասավորությունը եւ անում է անհրաժեշտ հետեւություններ, որպեսզի թույլ չտա, որ արտաքին «հայտնի ուժերը» հետագայում շանտաժով կարողանան իշխանության վզին փաթաթել իրենց կայսերապաշտական «եվրասիական» կապրիզները, ինչը հավասարազոր է մեր պետականության փաստացի մահվան»,- մեջբերում է «Առավոտ» թերթը։

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ