Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

«Հրապարակը» գրում է, թե ուժային կառույցների անցուդարձին տեղյակ մեկը երեկ, խոսելով Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի եւ «վրիպած» քիլլերի մասին, ասաց, որ նման դեպքերում քիլլերը հանցագործությունը կատարելուց անմիջապես հետո, գիշերով, փորձում է դուրս գալ Հայաստանից:

Հիմնականում ցամաքային` Բավրայի եւ կամ Բագրատաշենի մաքսային ուղիով. օդային ուղին առավել վտանգավոր է եւ ցամաքայինի համեմատ անկանխատեսելի, որովհետեւ մի քանի ստուգում պետք է անցնի: Երկու դեպքում էլ հանցագործը դժվար է հայտնաբերվում, որովհետեւ այդ ժամանակահատվածում ոչ հստակ օպերատիվ տվյալները եւ ոչ էլ ֆոտոռոբոտներն են հստակեցված լինում: Ճիշտ է, նման հանցագործություններից հետո թե օդային, թե ցամաքային «sos» է հայտարարվում, այնուհանդերձ, հստակ մեխանիզմներ հանցագործներին արագ հայտնաբերելու, երկրից դուրս գալու հնարավորությունից զրկելու, որպես այդպիսին, չկան, որովհետեւ հայտնաբերման գործոնը զգայական դրսեւորումներն են. շփոթված է տվյալ մարդը, ինչ-որ բան է թաքցնում, ինչու այսպես նայեց՝ ոչ այն կերպ եւ այլն:

Մեր զրուցակիցը նաեւ կարծում է, որ Պարույր Հայրիկյանի վրա կատարված մահափորձը դասական քաղաքական հաշվարկի արդյունք էր. երբ կրակում են մեկի վրա, սակայն իրականում «մեսիջ» են հղում, զգուշացնում են բոլորովին այլ մարդկանց: Իսկ նման մեսիջները դրսի՞ց, թե՞ ներսից են ուղղորդված, ասաց`  սովորաբար համատեղ պայմանավորվածությամբ է լինում:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ