Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Դալմա-մոլի» սեփականատեր, ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանը, ի վերջո, կասեցրել է ֆրանսիական հայտնի «Կարֆուր» հիպերմարկետների ցանցի հետ պայմանագիրը։ Այդ մասին գրում է «Ժամանակ» թերթը՝ վկայակոչելով իշխանական աղբյուրներին։

«Ընդ որում, ըստ նույն աղբյուրների դա հիմնականում կատարվել է Հայաստան առաջին անհրաժեշտության ապրանքների ներկրող ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանի գործուն ջանքերի արդյունքում։ Հիշեցնենք, որ նախնական հայտարարությամբ, «Կարֆուրը» Հայաստանում պետք է սկսեր գործել դեռ անցյալ տարվա նոյեմբերին։ Նշենք, որ «Կարֆուրը»տարբեր երկրներում ունի ավելի քան 15 հազար առեւտրական կենտրոն եւ հիմնականում ինքն է ներկրում իր հիպերմարկետներում վաճառվող ապրանքը, ինչի արդյունքում կարող էր համեմատաբար էժան ապրանքներ վաճառելՀայաստանում. Օրինակ՝ նույն ձեթը, շաքարավազը»,- գրում է  «Ժամանակը»։

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ