Reviews
Լրահոս
Reviews
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

«Առավոտի» հետ զրույցում Վրաստանի խորհրդարանում իշխող մեծամասնության՝ «Վրացական երազանք-Հանրապետականներ» ֆրակցիայի ղեկավար Դավիթ Բերձենիշվիլին անդրադարձել է փետրվարի 11-ից մեկնարկած ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի Վրաստան կատարած այցին եւ հայ-վրացական հարաբերություններին:

««Վրաստանի եւ Հայաստանի միջեւ փոխհարաբերությունները պարկեշտ մակարդակի վրա են գտնվում՝ անկախ այն բանից, թե պետությունները որ կուսակցություններն են ղեկավարում: Այդ հարաբերությունները խորհրդային շրջանում էլ լավ էին, չնայած նրան, որ Հարավային Կովկասում գոյություն ունեն բավական խնդիրներ, այդ թվում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, Ռուսաստանի ու Վրաստանի միջեւ։ Հայ-վրացական հարաբերությունները մշտապես պահպանել են բավական բարձր մակարդակ: Որքանով տեղյակ եմ, Վրաստանի վարչապետի այցը արդյունավետ էր, եւ այդպես էլ պետք է շարունակվի, այստեղ որեւէ խնդիր առանձնապես չեմ տեսնում»,- նշել է նա»,- մեջբերում է «Առավոտը»։

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ