Reviews
Լրահոս
Reviews
Չորեքշաբթի
Մայիս 22
Տեսնել լրահոսը

«Հրապարակը» գրում է, թե վերջին օրերին կրկին ակտիվացել են խոզի գրիպի մասին խոսակցությունները: Հիշեցնենք, որ հարեւան Վրաստանում խոզի գրիպից 7 մարդ է մահացել:

Փորձեցինք հանրապետության գլխավոր վարակաբան Արա Ասոյանից ճշտել, թե ինչ վիճակ է մեզանում: «Այս պահին մեզ մոտ գրիպով հիվանդներ բացարձակ չկան: Եթե եղել են գրիպի դեպքեր, ապա դա այն ագրեսիվ գրիպը չէ, որն առկա էր Հայաստանում 2009-2010 թվականներին. եթե հիշում եք, այդ ժամանակ գրիպը վերացնում էր թոքային ողջ ապարատը»:

Նույնը պնդեց առողջապահության նախարարության հիգիենիկ-համաճարակային վարչության գլխավոր մասնագետ Լիանա Թորոսյանը. «Եթե մինչեւ վերջերս մենք իրականացնում էինք շաբաթական մոնիտորինգ, ապա մեկ շաբաթ է, ինչ ամենօրյա մոնիտորինգի ենք անցել. նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս տարի շնչառական վարակի ակտիվություն դեռ չի դիտվում»:

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ