Reviews
Լրահոս
Reviews
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

«Հրապարակը» գրում է. «ՀՀԿ գրասենյակում անձրեւը դեռ «չի մաքրել»  նախագահական ընտրությունների հետքերը. նորանորոգ սենյակների պատերին ցուցանակները դեռ ավետում են, որ նախագահական ընտրությունների քարոզարշավի պատասխանատուն Հովհաննես Հովսեփյանն է՝ ՀՀ նախագահի վերահսկողականի պետը, սակայն Երեւանի ավագանու ընտրությունների շտաբն արդեն ձեւավորվել է, նոր պատասխանատուներն անցել են գործի:

ՀՀԿ-ում կովկասյան հին ավանդույթն է իշխում՝ ավագանու ընտրություններում ապագա քաղաքապետացուի շտաբը ղեկավարում է հարազատ զինակիցը. Գագիկ Բեգլարյանի շտաբը ղեկավարում էր Հարություն Փամբուկյանը, իսկ Տարոնինը կղեկավարի Էդուարդ Շարմազանովը: Շարմազանովի սենյակը ՀՀԿ շենքի չորրորդ հարկում է՝ ոչ այնքան շքեղ սենյակ, ուստի որոշվել է, որ նա շտաբը կղեկավարի առաջին հարկի` վարչապետական հարկաբաժնի բավականին շքեղ, «ընդունարանով-քարտուղարուհիով» սենյակից:

Արդեն հայտնի են նաեւ շտաբի պետի տեղակալների անունները. Հրայր Թովմասյանը կհամակարգի իրավական բլոկը, Ռուբեն Թադեւոսյանը` կազմակերպչական աշխատանքները, Արմեն Աշոտյանը տեղակալ չէ, սակայն ընդգրկված է շտաբի աշխատանքներում՝ որպես քարոզչության պատասխանատու, համայնքների հետ աշխատելու է Արայիկ Քոթանջյանը, մամլո խոսնակն է նորից Շուշան Սարդարյանը: Թիմը բացարձակապես կազմված է ՀՀԿ երիտասարդ «գվարդիայից»:

Տպել
Ամենաշատ