Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Հրապարակը» գրում է, թե երեկ Բրյուսելում տեղի է ունեցել ՀԺԿ գագաթնաժողովը, որին մասնակցել են ՕԵԿ ներկայացուցիչ Մհեր Շահգելդյանը, ՀՀԿ ներկայացուցիչ Արմեն Աշոտյանը, որը Բրյուսելում է նաեւ Եվրահանձնաժողովի` Բոլոնյան գործընթացի հարցերով:

Հիշենք, որ Հայաստանն անցած տարվա օգոստոսից երեք տարով ստանձնել է Բոլոնյան քարտուղարի պարտականությունները, իսկ 2015-ի մայիսին Երեւանում է տեղի ունենալու Բոլոնյան գագաթնաժողովը:

ԵԺԿ անդամ «Ժառանգության» ներկայացուցիչները չեն մեկնել Բրյուսել: Ինչո՞ւ, հարցրինք  Ստեփան Սաֆարյանին: «Երբ հարմար  կգտնենք, այն ժամանակ էլ կմեկնենք Բրյուսել, դա ԵԺԿ համագումար չէր, որ մեկնեինք, ընդամենը համաժողով էր»: Ասել է թե` դուրս չեք գալիս, չեք նեղացել ԵԺԿ-ից: «ԵԺԿ նախագահի հետ կապված՝ Րաֆֆի Հովհաննիսյանը սպառիչ պատասխանել է, ավելացնելու այլ բան չունեմ»,-  ասաց Ստեփան Սաֆարյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ