Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը տապալված չի համարում Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքագիտական վերլուծությունը: Այս մասին նա նշում է «Առավոտ»-ին տված հարցազրույցում:

«Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքագիտական վերլուծությունը ԲՀԿ-ին ընդդիմադիր դաշտ մղելու կապակցությամբ տապալված համարել չի կարելի միայն այն պատճառով, որ ինչպես դուք եք ձեր հարցում նշում` ԲՀԿ-ն այլընտրանքի դիրքերում է: Ասել է թե` իշխանության հետ չէ:

Հիմա սա տեղի ունեցավ Տեր-Պետրոսյանի վերլուծության արդյունքում, թե այլ պատճառով, անդրադառնալ չեմ ցանկանում: Ով ինչպես ցանկանա, այնպես էլ կարող է մեկնաբանել: Մի բան հստակ պետք է արձանագրվի, որ այդ կուսակցությունն իշխանության հետ չէ այսօր, եւ ինքն իրեն գործող իշխանություններին որպես այլընտրանք է դիտարկում: Իրավիճակն ավելի քան պարզ է»,- «Առավոտի» հետ զրույցում ասել է իրավապաշտպան Վարդան Հարությունյանը` պատասխանելով հարցին` կարելի՞ է տապալված համարել Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքագիտական վերլուծությունը` ԲՀԿ-ին ընդդիմադիր դաշտ մղելու մասին, քանի որ ԲՀԿ-ն կարծես չի շտապում դուրս գալ այլընտրանքի դիրքից:

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ