Reviews
Լրահոս
Reviews
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Aravot.am-ը երեկ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանից հետաքրքրվել է՝ ԱԺ-ում կարծիք հնչեց, որ այս կառավարությունը ապաշնորհ է եւ ՀՀԿ-ի ապաշնորհության արդյունքում է, որ մեզ վաճառվող ռուսական գազի գինն այդքան բարձր է, համաձա՞յն եք այդ գնահատականի հետ: Այս մասին գրում է «Առավոտ» թերթը եւ հավելում. «Նախարարը պատասխանեց. «Դա նշանակում է, որ Ռուսաստանից բացի, բոլոր մյուս պետությունների կառավարությունները ապաշնորհ են, հա՞: Էդ ասածը դա է նշանակում: Չեմ կարծում, որ էդ գնահատականի հետ կարելի է համաձայնել, որովհետեւ ամենաէժան գազը տարածաշրջանում վաճառվում է Հայաստանի Հանրապետությանը: Եթե կառավարությունն ապաշնորհ լիներ, ամենաէժանը չէր լինի, ավելի թանկ կլիներ»: Լրագրողների դիտարկմանը, որ մեր ենթակառուցվածքները անընդհատ տվել ենք ՌԴ-ին, ինչպե՞ս հասկանանք, որ դրա արդյունքում իրենք տալիս են գազ այն գնով, ինչ գնով պետք է լիներ՝ նա հակադարձեց. «Հենց ընենց նվե՞ր ենք տվել՝ չէի ասի»:

 Իսկ երբ հիշեցրինք, որ ՀՀ նախագահն ասել էր՝ գազի գնի բարձրացման մասին խոսակցությունները հերյուրանքներ են, բամբասանք են՝ նախարարը պատասխանեց. «Դեռ չի բարձրացել, հերյուրանք է, բամբասանք, ինչ որ խոսում են էդ մասին: Այ, երբ որ գները կբարձրանան՝ ավելի պարզ կլինի»»,- մեջբերում է «Առավոտը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ