Reviews
Լրահոս
Reviews
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

«Առավոտի» ունեցած տեղեկություններով՝ ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Զաքարյանը խնդրանքով դիմել էր «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանին, որպեսզի «Եվրանեսթի» լիագումար նիստին Զարուհի Փոստանջյանի փոխարեն մասնակցի «Ժառանգության» մեկ այլ պատգամավոր՝ Թեւան Պողոսյանը։ Այս մասին գրում է «Առավոտ» թերթը եւ հավելում.

«Այս խնդրանքը հիմնավորվել է նրանով, որ ադրբեջանական պատվիրակությունն այդ հարթակում փորձելու է դարձյալ խիստ հակահայկական պահվածք դրսեւորել, ու Թեւան Պողոսյանի կարիքն այդտեղ զգացվելու է, քանի որ վերջինս աշխատանքային մեծ փորձ ունի Ադրբեջանի քաղաքացիական ցանցի ներկայացուցիչների հետ, ուստի կկարողանա առավել արդյունավետ աշխատանք տանել։  Թեպետ Րաֆֆի Հովհաննիսյանը նախնական համաձայնություն տվել է, բայց օդանավակայանում մեր պատվիրակության անդամներն անակնկալի են եկել՝ Զարուհի Փոստանջյանին տեսնելով։ Ինչեւէ, մեր տեղեկություններով, դա բնավ էլ չի խանգարել, որ Թեւան Պողոսյանն օգտակար լինի մեր պատվիրակներին, իր աջակցությունն է ցուցաբերել, որպեսզի վերջնական փաստաթղթում հակահայկական ձեւակերպումներ չընդգրկվեն։

Երեկ փորձեցինք «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանից ճշտել, թե ինչու Րաֆֆի Հովհաննիսյանը չի պահել իր նախնական խոստումը։ Վերջինս Հայաստանում չէր, գործուղման էր։ Ամբողջ օրը մեր հեռախոսազանգերին չպատասխանեց նաեւ Զարուհի Փոստանջյանը։ Իսկ Շվեյցարիայում գտնվող Թեւան Պողոսյանը մեզ հետ հեռախոսազրույցում ասաց, որ որոշում կայացրել է խմբակցությունը...»,- մեջբերում է «Առավոտը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ