Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Գորիսում տեղի ունեցած վերջին իրադարձություններից հետո հրաժարականի դիմում  ներկայացրեց Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը, որից հետո մարզպետի պարտականությունները դրվեցին մարզպետի տեղակալի՝ Արա Դոլունցի վրա։ Այս մասին հիշեցնում է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը եւ հավելում. «Վերջինս այս պահին մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար է, եւ արդեն այս իրողությունը զանազան խոսակցությունների առթի է հանդիսացել թե սյունեցիների, թե առհասարակ քաղաքական-հասարակական շրջանակների համար։

Ի դեպ, իշխանական շրջանակում կա հատված, որն ակտիվորեն աշխատում է Դոլունցի նշանակման դեմ՝ որպես փաստարկ ներկայացնելով «Լիսկայի մարդ» լինելու հանգամանքը։  «ՉԻ» տեղեկություններով՝ որպես ապագա մարզպետ շրջանառվում է նաեւ գնդապետ Մելիքսեթ Պողոսյանի՝ Մելոյի թեկնածությունը։

Վերջինս Սերժ Սարգսյանի հայրենակիցն է, Մելոն ծնվել է Գորիսի շրջանի Տեղ գյուղում։ 1988թ.-ից Մելոն մասնակցել է Արցախյան շարժմանը, ապա պատերզմի տարիներին գլխավորել է «Մելիք Բարխուդար» կամավորական ջոկատների միավորումը։ Այնուհետեւ վերջինս բավական երկար ժամանակ եղել է բրիգադի հրամանատար, իսկ 2007թ.-ից զբաղեցնում է Գորիսի զինվորական կոմիսարի պաշտոնը։ Նա եւս պարգեւատրվել է Առաջին աստիճանի մարտական խաչ շքանշանով»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանությունը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ