Reviews
Լրահոս
Reviews
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

«Առավոտ» թերթի հետ զրույցում, պատասխանելով օֆշորային սկանդալի հետ կապված վարչապետ Տիգրան Սարգսյանի պարզաբանումների վերաբերյալ հարցին, Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի  քարտուղար Արթուր Բաղդասարյանը նշել է.

«Ես կարծում եմ, որ բացատրությունները սպառիչ կլինեն, երբ վարչապետի դիմումի հիման վրա դատախազությունը համապատասխան ընթացակարգով գործողություններ իրականացնի եւ սպառիչ պարզաբանում տա։ Բացի այդ, հայտնի անձի (Աշոտ Սուքիասյանի) հարցով հարուցված է քրեական գործ, հայտարարված է հետախուզում, եւ բազմաթիվ հարցերի պատասխանը կտա նաեւ այդ քրեական գործի ավարտը։  Ինքս հիմք չունեմ չհավատալու մեր երկրի վարչապետին՝ երկու պատճառով. Նախ՝ նա ՀՀ վարչապետն է, երկրորդ՝ նա հստակ հայտարարություն է արել, դիմել է իրավապահ մարմիններին, հարուցված է քրեական գործ։ Սպասենք դրա արդյունքներին...»»,- մեջբերում է «Առավոտը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ