Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մայիս 24
Տեսնել լրահոսը

«Հրապարակը» գրում է. «Աշնանային եւ գարնանային նստաշրջանների ընթացքում ընդամենը 4-5 նիստի մասնակցած Գագիկ Ծառուկյանը ստանո՞ւմ է պատգամավորական աշխատավարձը, պահումներ արվե՞լ են, ինչպես խոստացել էր Հովիկ Աբրահամյանը, Սերժ Սարգսյանի ինաուգուրացիայից բացակայելու համար, ինչպես մյուս պատգամավորների դեպքում էր:

Այս հարցերն ուղղեցինք Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանին: «Գագիկ Ծառուկյանը երբեւէ անձամբ իր պատգամավորական աշխատավարձը չի ստացել, այդ գումարները նպատակաուղղվում են աջակցությունների տրամադրմանը»: Իսկ պահումների մասով «դժվարացավ» պատասխանել:

Հետաքրքիր է, որ ԱԺ-ն աշխատավարձը քարտային սիստեմով է վճարում, եւ առանձնապես կապ չունի՝ Ծառուկյանն «անձամբ է ճանաչում», թե Էդոն (Ծառուկյանի օգնականը), կարեւորն այն է, որ Ծառուկյանը չի հրաժարվում չաշխատածից:

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ