Reviews
Լրահոս
Reviews
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

«Հրապարակը» գրում է. ««Սա` ինձ, սա` քեզ, սա` Օստապ Իբրահիմովիչին» կոնֆիգուրացիան հայտնվեց վտանգի տակ դիզվառելիքի եւ Արարատի գյուղվարչության պետի դեմ հարուցված քրգործի պատճառով, որովհետեւ Ջոնիկ Աբրահամյանի կողքին հնչում է նաեւ Արգամի անունը:

Մենք տեղեկացանք նաեւ, որ հուլիսի 4-ին Հովիկ Աբրահամյանը ներկայացուցչական եւ մեծ պատվիրակությամբ պաշտոնական այցով պետք  է մեկներ Ուկրաինա՝ հանդիպելու ոչ միայն յուր գործընկերոջ` Ուկրաինայի Ռադայի ղեկավար Վլադիմիր Լիտվինի, այլեւ երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ: Այցը տեւելու էր երեք-չորս օր, իսկ Կիեւ մեկնելու համար Հովհաննես Արգամիչը վարձել էր առանձին ինքնաթիռ: Սակայն, ինչպես երեւում է, զայրացած «վերեւներն» ասել են` «ստոպ, գնալ չկա»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ