Reviews
Լրահոս
Reviews
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանը ՀՀԿ ԳՄ նիստի ժամանակ անդրադարձել է ՀՀԿ ներսում տաnբեր թեւերի միջեւ պայքարին ու բավական կոպիտ է խոսել վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ:

Ս. Սարգսյանը վարչապետին հարցրել է, թե ինչ իմաստ ուներ ֆինանսների նախարարության վերահսկողական տեսչությանը` ԿՌՈՒ-ին, ուղարկել Հովիկ Աբրահամյանի եղբոր` Ջոնիկի դեմ ստուգումների: «Չե՞ք ամաչում, իրար դեմ նման բաներ եք անում»,-նախատել է Ս. Սարգսյանը:

Լուրի իսկությունը ստուգելու նպատակով «Ժողովուրդ»-ը զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանի հետ, որը, սակայն, ասաց, թե ինքը նման տեղեկատվության չի տիրապետում: Հիշեցնենք, որ ֆիննախարարության վերահսկողական տեսչության պետ Սոնա Ղարիբյանն իր ասուլիսի ժամանակ հայտ արարել էր, թե կառավարության սուբսիդավորմամբ Արարատի մարզին տրված դիզվառելիքի 70 տոկոսը գնել են ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի եղբայրն ու զարմիկը, սակայն այդտեղ քրեական բան չկա:

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ