Reviews
Լրահոս
Reviews
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

«Առավոտ» թերթի հետ զրույցում Հայաստանի փոխարտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն անդրադարձել է մի շարք կարեւոր արտաքին քաղաքական հարցերի։ Եվրոպայի հետ մերձեցման քաղաքականության վերաբերյալ նա, մասնավորապես, նշել է. «ՀՀ անկախությունից ի վեր՝ ԵՄ-ի հետ մերձեցումը եղել եւ շարունակում է մնալ Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից։ Այդ տարիների ընթացքում ԵՄ-ի հետ մեր համագործակցությունը մեծապես նպաստել է Հայաստանում ժողովրդավարական հասարակության կայացմանը, տնտեսության զարգացմանը, պետական կառավարման հաստատությունների կայացմանն ու զարգացմանը։ Մենք այսօր ունենք շատ էական, կարեւոր գործընթաց, որը Ասոցացման համաձայնագրի բանացություններն են ԵՄ-ի հետ։ Այդ համաձայնագիրը բանակցվել է երկար ժամանակ եւ այժմ գտնվում է ավարտական փուլում։

Դրա հետ մեկտեղ, մենք ունենք պայմանագրային քաղաքական հարաբերություններ տարբեր կառույցների շրջանակներում, եւ իրատեսական չէ՝ մի ուղղությունը մեկին, մեկ այլ ուղղությանը հակասելու վրա քաղաքականություն վարել։ Ասոցացման համաձայնագրի մեջ չկա որեւէ տարր, եւ մենք չէինք կարող դա թույլ տալ, որը կարող է հակասություն ստեղծել մեր գործընկերության այլ ուղղություններով...»,- մեջբերում է «Առավոտը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ