Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Չեխիայի հանրապետության արտաքին գործերի նախարարության Արեւելյան գործընկերության հարցերով հատուկ դեսպանորդ Պետր Մարեշը «Առավոտի» հետ զրույցում խոսել է Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին։

Եվրասիական միության ու Ասոցացման պայմանագրի միջեւ Հայաստանի կողմից  ընտրություն կատարելու խնդրին վերաբերող հարցին պաշտոնյան, մասնավորապես, պատասխանել է.

Ես համոզված եմ, որ դա խնդիր չէ Հայաստանի համար։ Բայց, իհարկե, եթե Հայաստանը ստորագրի Ասոցացման համաձայնագիրը, արդեն պետք է ընտրի, թե ո՞ր արժեքներն է իրականում դավանում՝ ԵՄ-ի՞, թե՞ Եվրասիական միության։
Իհարկե, դժվար է ընտրություն կատարել։ Բայց մի բան կարող եմ հաստատ ասել՝ այս պահին ԵՄ-ն չի նեղում Հայաստանին՝ որեւէ ռազմավարական որոշում կայացնելու համար։

Մի առիթով Դուք հումոր արեցիք, որ Ասոցացման համաձայնագրի ստորագրմամբ, Հայաստանը, Չեխիայի նման, հնարավորություն է ստանում միշտ ինչ-որ մեկին մեղադրելու նրա համար, որ ձյուն է գալիս։ Ասացիք՝ ժամանակին դա Վիեննան էր, ապա Մոսկվան, այժմ՝ Բրյուսելը։ Եթե պետք է փորձենք զուտ մեղավորներ փնտրել՝ ի՞նչ տարբերություն՝ դա կլինի Վիեննա՞ն, Մոսկվա՞ն, թե՞ Բրյուսելը։

Կարեւոր տարբերություն կա՝ Բրյուսելում հումորն ավելի լավ են հասկանում, քան Մոսկվայում...»,- մեջբերում է «Առավոտը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ