Reviews
Լրահոս
Reviews
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

«Հրապարակն» օրերս անդրադարձել էր ՀՀ արտաքին քաղաքականությանը, մասնավորապես տարբեր երկրներում դեսպանություններ բացելու մարմաջին, որը ոչնչով չի բացատրվում:

Ասենք՝ Ինդոնեզիայում դեսպանատան գոյությունը դժվար է հայ-ինդոնեզական գործուն կապերով եւ փոխադարձ հետաքրքրություններով բացատրել:

Դիվանագիտական աշխատանքի նրբություններին տեղյակ անձինք այդ մարմաջը բացատրում են այս կամ այն մեծահարուստի դեսպան նշանակվելու կամ իշխանության կողմից որեւէ քաղաքական դեմքի դեսպանի պաշտոն նվիրաբերելու անզուսպ ցանկությամբ:

Երեկ ԱԳՆ-ի ներսից նոր տեղեկություններ ստացանք: Պարզվում է՝ մոտ ժամանակներում ՀՀ դիվանագիտական կորպուսում մեծ փոփոխություններ են սպասվում: Փոփոխություններ չեն լինի միայն ԱՊՀ երկրների դիպկորպուսներում, մինչդեռ եվրոպական երկրներում մեծ փոփոխություններ են սպասվում՝ հիմնականում ռակիրովկաներ:

Եվ փոխվելու է ԱՄՆ-ում 2005 թվից ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը, ով էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի հարազատ եղբայրն է: «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքը թույլ չի տալիս անվերջ դեսպան աշխատել, դեսպաններին, որպես կանոն, ռոտացիայի են ենթարկում՝ վերադարձնում հայրենիք: Այլ բան է, որ այս կանոնը ոչ միշտ են կիրառում եւ ոչ բոլորի հանդեպ: Մարգարյանն ըստ էության գերազանցել է բոլոր լիմիտները եւ պետք է վերադառնա: Հիշեցնենք, որ մինչ դեսպան նշանակվելը նա 2000 թվից ՀՀ արտգործնախարարի տեղակալն էր:

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ