Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

«Հրապարակը» գրում է. «Երեկ, կեսօրից հետո, կառավարական երրորդ մասնաշենքի բակում իրարանցում էր: Շտապօգնության մեքենաներն ու ոստիկանները պաշարել էին նախարարությունների շենքի բակը, իսկ աշխատակիցները, ընդմիջման գնալու փոխարեն, կախվել էին պատուհաններից: Ներքեւում մուգ արյան լճակ էր, որը մոտ մեկ ժամ անց սկսեցին լվանալ ասֆալտի վրայից:

Ժամը 13:00-ի սահմաններում վեցերորդ հարկից, որտեղ տեղակայված է կրթության եւ գիտության նախարարությունը, ցած է նետվել 22 տարեկան Հայկ Հայրապետյանը: Նա բնապահպանության նախարարության ներքին աուդիտի բաժնի առաջատար  մասնագետ էր լեզվի գծով: Նրա հետ էր աշխատում նաեւ քեռին, որն ապրում է Եղվարդում:

Հայկ Հայրապետյանը հասցրել էր լայն հեռուստալսարանի ուշադրությունը գրավել՝ 4 տարի առաջ մասնակցելով «Շանթ» հեռուստաընկերության «Ով է ուզում դառնալ միլիոնատեր» նախագծին, երբ բազմաթիվ բարդ հարցերի պատասխանեց եւ 500 հազար դրամ վաստակեց: Սակայն, չպատասխանելով վերջին հարցին, Հայկ Հայրապետյանը նախընտրեց վերցնել գումարը: Երիտասարդը բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի հետ հեռավոր ազգակցական կապ ուներ, նախարարի մորաքրոջ թոռն էր:

Ըստ շրջանառվող լուրերի, տղան ինքնասպանությունից առաջ բջջային հեռախոսով երկար ու տհաճ զրույց է ունեցել մի աղջկա հետ, ինչն էլ կարող էր ինքնասպանության պատճառ հանդիսանալ: Որոշ տեղեկությունների համաձայն, այն պահին, երբ տղան ցած է նետվել, նրա բջջայինը դեռ անջատված չի եղել եւ դրված է եղել պատշգամբին:

Շարունակությունը թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ