Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Լավատեղյակ աղբյուրներից   հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 2-ին մեկնելու է Ստրասբուրգ՝ մասնակցելու ԵԽԽՎ աշնանային նստաշրջանին։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» թերթը եւ հավելում. «Բանն այն է, որ ավարտվում է ԵԽ նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության ժամկետը, եւ, ըստ նախատեսված կարգի, Ս. Սարգսյանը ԵԽԽՎ–ում ելույթ է ունենալու, այնուհետեւ պատասխանելու նաեւ ԵԽԽՎ պատգամավորների հարցերին։

Թեեւ ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը «Ժողովուրդ»–ի հարցին ի պատասխան երեկ հաստատեց այս լուրը, այնուամենայնիվ ՌԴ նախագահ Վ. Պուտինի հետ երեկվա հանդիպումից հետո, միգուցե, Սարգսյանը, խուսափի Ստրասբուրգ մեկնելուց, որովհետեւ այնտեղ նրան բավական դաժան փորձություն է սպասվում, նա դեմառդեմ հանդիպելու է նախ Հայաստանի ընդդիմության ներկայացուցիչների հետ ու պատասխանելու նրանց հարցերին։ Բացի այդ, Սարգսյանին «հարցախեղդ» կանեն նաեւ եվրոպացիները՝ հատկապես արտաքին քաղաքական այս դեգերումների համատեքստում։ Էլ չենք խոսում ադրբեջանցիների մասին»,- գրում է «Ժողովուրդը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):
 

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ