Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Վերջին շրջանում ԲՀԿ-ական որոշ պատգամավորներ կասկածի տակ են դնում Եվրամիության հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի այն հայտարարությունը, որ Վիլնյուսում այլեւս անհնար է որեւէ բան ստորագրել։ Այս մասին գրում է «Իրավունք» թերթը եւ հավելում. «Թե ինչով է պայմանավորված ԲՀԿ ներկայացուցիչների նման կարծիքը, ճշտեցինք ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանից.

«Ես չգիտեմ թե ով ինչն է կասկածի տակ դնում, սակայն տվյալ հարցի վերաբերյալ կարող եմ հայտնել իմ կարծիքը։ Իմ դիրքորոշումն այն է, որ Եվրամիության հետ երկխոսությունը չընդհատվի՝ երկկողմ լրջագույն բարեփոխումները  ավարտին հասցնելու համար։ Իսկ Վիլնյուսի հայտարարության համար կասեմ, որ այո, այն, ինչ բանակցվել է, անհնար է ստորագրել, դա միանգամայն հասկանալի է, որովհետեւ բանակցվել է քաղաքական ասոցացման եւ տնտեսական ինտեգրման շատ խոր փաստաթուղթ, ինչը անհամատեղելի է Մաքսային միության հետ։ Կլինի՞ մի նոր փաստաթուղթ, կհասցնե՞ն մինչեւ նոյեմբեր բանակցել ինչ-որ մի պարզեցված փաստաթղթի վերաբերյալ, թե ոչ, արդեն ժամանակը ցույց կտա»»,-մեջբերում է «Իրավունքը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ