Reviews
Լրահոս
Reviews
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

«Հրապարակը» գրում է, թե ընդամենը 10 օր առաջ ՀՀ նախագահի հրամանագրով ստեղծվեց Միասնական քննչական մարմնի ձեւավորման իրավական ապահովման հանձնաժողով, որի կազմում ընդգրկվեցին տարբեր գերատեսչությունների, մասնավորապես քննչական տարբեր ծառայությունների պետեր, իսկ հանձնաժողովի ղեկավար նշանակվեց ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը:

Այս փաստից շատերը եզրակացրին, որ նա հետագայում կնշանակվի միասնական քննչական մարմնի ղեկավար: Սակայն լավատեղյակ աղբյուրը պնդում է, որ այդ հարցը դեռեւս որոշված չէ: Ընդհանրապես հայտնի չէ, թե նոր մարմինն ինչ ժամկետում է ձեւավորվելու, իսկ մինչ վերջնական ձեւավորումը դեռ շատ ջրեր կարող են հոսել:

Սա, թերեւս, նաեւ փորձաշրջանի նման մի բան է նույն Աղվան Գառնիկիչի համար, որը կարող է եւ չհաղթահարել այն: Իսկ եթե անգամ հաղթահարի եւ արժանանա այդ միասնական կառույցը ղեկավարելու պատվին, ապա այն բոլորովին էլ այնպիսի հզոր կառույց չի լինելու, ինչպես ներկայացնում են ոմանք:

Միայն այն փաստը, որ Քրեադատավարական նոր օրենսգրքի ընդունումից հետո դատախազությանը լրացուցիչ լայն լիազորություններ են տրվելու, նշանակում է, որ քննչական մարմինը համեստ դերակատարում է ունենալու: Եվ մի բան էլ. քննչական մարմնի ղեկավարը կաշխատի մինչեւ 65 տարին լրանալը, այսինքն՝ Աղվան Գառնիկիչին կհաջողվի պաշտոնավարել հազիվ 2 տարի:

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ