Reviews
Լրահոս
Reviews
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը չեղյալ է հայտարարել Վաշինգտոն իր այցը։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» թերթը եւ հավելում. «Հիշեցնենք, որ նա հոկտեմբերի 9-13-ը ԱՄՆ-ում պետք է մասնակցեր Համաշխարհային բանկի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի  տարեկան գագաթաժողովին։

ԱՄՆ մայրաքաղաք պատվիրակություն գործուղելու նպատակով նա սեպտեմբերի 23-ին նույնիսկ հատուկ որոշում էր ընդունել։ Սակայն հոկտեմբերի 7-ին նա չեղյալ է հայտարարելիր նախորդ որոշումը։ Ընդ որում, Վաշինգտոն չեն մեկնելու նաեւ պատվիրակության մյուս անդամները։ Թե ինչու է Տ. Սարգսյանը գնացել այդ քայլին, դժվար չէ ենթադրել. ՀՀ վարչապետը հոկտեմբերի 11-ին շտապ այցով մեկնել էր Մոսկվա՝ հանդիպելու ՌԴ փոխվարչապետերի հետ»,- գրում է «Ժողովուրդը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ