Reviews
Լրահոս
Reviews
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Իշխանական վերնախավում պտտվող խոսակցությունների համաձայն՝ Սերժ Սարգսյանի ամենահավանական իրավահաջորդը Բակո Սահակյանն է։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» թերթը եւ հավելում. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Հայաստանի նախագահի թեկնածուների առաջադրման պայմանների վերանայումը՝ ՀՀ-ում 10 տարվա պարտադիր բնակության ցենզի հետ կապված, արվում է՝ նաեւ հաշվի առնելով Բակո Սահակյանի հանգամանքը: Թե ինչպիսի լուծում կտան այս հարցին ՀՀ Սահմանադրությունը փոխելու առաքելություն ստանձնած պաշտոնյաները, դեռ պարզ չէ, բայց որ Բակո Սահակյանին «առաջ տանելու» քայլերն իրականացվում են նաեւ եվրոպական երկրներում եւ մեր ռազմավարական գործընկեր ՌԴ-ում, կարծես թե փաստ է:

Բազում շրջանակներ նրան մատուցում են իբրեւ հուսալի գործընկեր, փորձառու նախագահ եւ ադեկվատ մարդ, որն ի զորու է 2018-ին փոխարինել Սերժ Սարգսյանին: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ Բակո Սահակյանը համարվում է ՀՀ-ում որոշումներ կայացնելու ոչ պաշտոնական մանդատ ունեցող ղարաբաղյան կլանի սիրելի եւ ընկալելի գործիչ՝ դրանից բխող հետեւանքներով»,- գրում է «Ժողովուրդը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):
 

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ