Reviews
Լրահոս
Reviews
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Տիգրան Սարգսյանի կառավարությունը, կարծես թե, մտադիր չէ որեւէ կերպ իրականացնել  Սերժ Սարգսյանի հանձնարարականները։
Այս մասին գրում է «Ժողովուրդ» թերթը եւ հավելում. «Համենայնդեպս, ըստ ազգային վիճակագրական տվյալների, ՀՀ տնտեսական ցուցանիշն այս տարվա 9 ամիսների կտրվածքով կազմել է 3,2 տոկոս։ Սակայն սա դեռ ամենը չէ. հունվար-սեպտեմբեր  ամիսներին ՀՀ-ում գրանցվել է 5,6 տոկոս գնաճ, մինչդեռ միջին ամսական աշխատավարձի աճը եղել է ընդամենը 4 տոկոս։ Սա, թերեւս, նշանակում է, որ մարդիկ շարունակում են էլ ավելի վատ ապրել։

Այս թվերը հետաքրքիր են հատկապես Սերժ Սարգսյանի այս տարվա մարտի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ արած հայտարարության ֆոնին, երբ ասաց, թե կառավարությունից ակնկալում է, որ աշխատավարձերի աճը պետք է ավելին լինի, քան գնաճը։ Թե ինչպես է աշխատավարձերի աճըգերազանցում գնաճը, ցույց է տալիս ՀՀ պաշտոնական վիճակագրությունը»,- գրում է «Ժողովուրդը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ