Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Երեկ «Արմենիա» հյուրանոցում Ավստրիայի ազգային օրվա կապակցությամբ ընդունելության ժամանակ տեղի ունեցավ խայտառակ երեւույթ, երբ Ավստրիայի հիմնը հնչելուց հետո ներկաները թեեւ երկար սպասեցին, բայց այդպես էլ չլսեցին Հայաստանի հիմնը։ Այս մասին գրում է «Իրավունք» թերթը եւ հավելում. « Նշենք, որ ելույթները չգիտես ինչու սկսեցին միջոցառման բացումից 35 րոպե անց, իսկ ՀՀ-ում Ավստրիայի դեսպան Ա. Կրութի ելույթը ինչպես նաեւ մի շարք այլ ելույթներ, չէին թարգմանվում: Ինչ վերաբերում է այլ ելույթներին, ապա դրանք ինչ որ բիզնես ծրագրերի գովազդմանն էին վերաբերում: Հայաստանի որեւէ պաշտոնական ներկայացուցչին խոսք չտրվեց, թեեւ ներկա էին ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, մի շարք պատգամավորներ, փոխնախարարներ:

Տեսնելով նման արհամարհական վերաբերմունքը՝ մի շարք պատգամավորներ ցուցադրաբար լքեցին դահլիճը: 

Կարծում ենք, որ ՀՀ ԱԳ նախարարությունը պետք է անհետեւանք չթողնի երկրի հանդեպ նման արհամարհական վերաբերմունքը»,-գրում է «Իրավունքը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ