Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Արտաքուստ հանգիստ թվացող Հայաստանի ներքաղաքական կյանքում ներկայումս ինչ-որ չերեւացող գործընթացներ են տեղի ունենում։ Այս մասին գրում է «168 ժամը» եւ հավելում. «Այդ բոլոր գործընթացների հիմքում ընկած է սպասումը, որ Մաքսային միությանն անդամակցելու որոշումը  պետք է ունենա նաեւ ներքաղաքական հետեւանքներ, առաջին հերթին՝ իշխանության մեջ կտրուկ փոփոխությունների տեսքով։ Սակայն սեպտեմբերից հետո Հայաստանում ըստ էության որեւէ լուրջ փոփոխություն տեղի չի ունեցել։

Մինչդեռ սեպտեմբերի 3-ն «օրհնող» բոլոր քաղաքական ուժերն ու  իշխանության տարբեր բեւեռները սպասում են, որ Մոսկվան պետք է փոխհատուցի իրենց նվիրվածությունը եւ իրենց իշխանության բերելու միջոցով պատժի Եվրոպայի հետ խաղեր տված գործող իշխանությանը։ Վերջինս շատ լավ գիտակցում է այդ վտանգը, եւ պատահական չէ, որ խնդրում է արագացնել Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության գործընթացը։

Հայաստանում այլեւս քաղաքական պայքարն ընթանում է այն հիմնական հարցի շուրջ, թե իշխանությունից ու ընդդիմությունից ով է ավելի շատ հավատարիմ «ռուսական գծին»»,- գրում է «168 ժամը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ