Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

«168 ժամը» գրում է. «Հայաստանի մայրաքաղաքում հաճախ կարելի է հանդիպել բողոքող մարդկանց խմբերի։
Բողոքի այս ակցիաների մասնակիցները համարում են, որ իրենց պայքարը ոչ թե քաղաքական է, այլ քաղաքացիական, քանի որ իրենք պահանջում են ոչ թե իշխանության հրաժարականը, այլ իշխանությունից պահանջում են հաշվի նստել իրենց պահանջների հետ եւ բավարարել դրանք:

Սակայն այս շարժումների ու խմբերի մոտ գնալով ավելի է հասունանում այն գիտակցումը, որ իշխանություններն այնքան էլ հակված չեն բավարարել իրենց պահանջները, եւ անում են այնպես, ինչպես իրենք են ճիշտ համարում: Այս քաղաքացիական խմբերի որոշ ներկայացուցիչներ սկսել են խոսել միավորվելու եւ իրենց քաղաքացիական պայքարին քաղաքական իմաստ հաղորդելու անհրաժեշտության մասին:

Նրանք սկսել են մտածել, որ եթե գործող պաշտոնյաները մտադիր չեն ընդունելու իրենց պահանջների արդարացիությունը եւ շարունակում են իրենց անարդար գործունեությունը, ապա նրանց պետք է փոխարինել ավելի արդար պաշտոնյաներով: Իսկ դրան հասնելու եւ իրենց պահանջներն ավելի ազդեցիկ դարձնելու համար իրենք պետք է հանդես գան միասնաբար:
Նրանք դեռ չեն խոսում իշխանափոխության կամ արտահերթ ընտրությունների անհրաժեշտության մասին, բայց արդեն մտադիր են ներկայացնել այն պաշտոնյաների ցանկը, որոնցից պետք է շուտափույթ ազատվել: Իսկ թե ինչ կլինի հետո, եթե այս պահանջները եւս չկատարվեն, դժվար չէ ենթադրել: Ահա այսպես քաղաքացիական ակտիվիստները վերածվում են քաղաքական ակտիվիստների»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ