Reviews
Լրահոս
Reviews
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակը» գրում է. «Մեկ օրից Վիլնյուսում տեղի է ունենալու Եվրամիության Արեւելյան գործընկերության գագաթաժողովը, որին Հայաստանի մասնակցության մակարդակը եւ ԵՄ-ի հետ ստորագրվելիք փաստաթղթի բովանդակությունը դեռեւս պարզ չեն։

Դիվանագիտական անանուն աղբյուրը «ՀԺ»-ին հայտնել է, որ փաստաթղթի նախագիծը, որ Հայաստանը ներկայացրել է ԵՄ-ին եւ ցանկություն հայտնել վիլնյուսյան գագաթաժողովին ստորագրել, չի արժանանում ԵՄ անդամ որոշ երկրների հավանությանը։

Փաստաթղթում առկա որոշ ձեւակերպումների շուրջ բանակցությունները մինչ օրս շարունակվում են, եւ դրանց արդյունքներից է կախված՝ Սերժ Սարգսյանը կմեկնի Վիլնյուս, թե ոչ։ Ըստ դիվանագիտական աղբյուրի՝ հայկական կողմը հակված չէ զիջումների գնալ եւ փոխել խնդրո առարկա ձեւակերպումները։

Ենթադրվում է՝ դրանք առնչվում են կամ Մաքսային միության շահերին, կամ ԼՂ հիմնախնդրին։

Ամեն դեպքում, այսօր կամ վաղը պետք է պաշտոնական հաղորդագրություն լինի գագաթաժողովին ՀՀ մասնակցության ֆորմատի մասին, հակառակ դեպքում «պատշաճ ժամկետները» կսպառվեն»,- գրում է թերթը։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ