Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«168 ժամ» թերթը գրում է, որ Վլադիմիր Պուտինի երեկվա այցը չնայած երկկողմ հարաբերություններում ամենաբարձր՝ «պետական» մակարդակի այցելություն էր, սակայն Պուտինը ժամանեց ոչ թե Հայաստան պետության կարեւոր ատրիբուտներից մեկը՝ մայրաքաղաք Երեւան, այլ Գյումրի, որն իրականում Պուտինի համար Ռուսաստանի ռազմական համակարգի կարեւոր ատրիբուտներից մեկն է:

«Պուտինը ցույց տվեց, թե որտեղ է սկսվում եւ ավարտվում Հայաստանի կարեւորությունն իր համար:

Դրա անունն է` Գյումրիի ռուսական 102-րդ ռազմակայան: Ու պատահական չէ, որ հենց Գյումրիում Պուտինն արեց իր այցի ամենակարեւոր հայտարարությունը. Ռուսաստանը ոչ միայն չի պատրաստվում հեռանալ Հարավային Կովկասից, այլ հակառակը՝ ավելի է ամրապնդվելու: Մեծ հաշվով, Պուտինը Հայաստան էր այցելել հենց այս հայտարարությունն անելու համար: Նրա այցի ընթացքում տեղի ունեցած մյուս իրադարձությունները, ստորագրված մի քանի երկկողմ պայմանագրերը հենց այդ հայտարարության, այսինքն՝ Հայաստանում ռուսական ներկայության ամրապնդման տրամաբանության շրջանակներում էին:

Այդ թվում՝ «ՀայՌուսգազարդի» ՀՀ կառավարությանը պատկանող բաժնետոմսերի վերջին 20 տոկոսի հանձնումը «Գազպրոմին»: Բայց երեկ տեղի ունեցածն ավելին էր, քան «ՀայՌուսգազարդի» բաժնետոմսերի հանձնումը Ռուսաստանին, քանի որ Պուտինի երեկվա այցն իրականում Հայաստանի կապիտուլյացիան արձանագրելու նպատակ ուներ, ինչը տեղի ունեցավ «բարձր մակարդակով»»,- գրում է թերթը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ