Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Հրապարակի» աղբյուրների փոխանցմամբ` Պուտինը Հայաստանից մեկնել է երեկոյան ժամը 10-ին:  Նրա պատվին տրված պաշտոնական ճաշը երկար չի տեւել, այն ավելի շատ հիշեցրել է տղամարդկանց ակումբի հավաք. որեւէ մեկը տիկնոջ հետ չի եկել, ինչպես ընդունված է նման դեպքերում, ինչպես նախատեսում է արարողակարգը:

Ճաշից հետո Սերժ Սարգսյանն ու Վլադիմիր Պուտինը, հանելով կարմիր փողկապները, մոտ մեկ ժամ զրուցել են «առանց փողկապների»: Ըստ ռուսական աղբյուրների` Հայաստանը ողջ օրը փորձել է հնարավորինս շատ բան «քերել» Ռուսաստանից: Պուտինը նեղ շրջանակում ասել է, որ 3 տարի հետո Հայաստանի բնակիչներն զգալու են, թե ինչպես է փոխվել իրենց կյանքը, որ Մաքսային միությունն ու «ռուսական գիծը», որի դեմ ընդվզում է հայերի մի մասը, «ճիշտ ընտրություն» էր:

Ի դեպ, հայ-ռուսական բիզնես ֆորումի ժամանակ ստեղծված Եվրասիական առեւտրաարդյունաբերական պալատի ղեկավար չի ընտրվել: Իսկ Պուտինի հետ ժամանած Արա Աբրահամյանն ու Սամվել Կարապետյանը մեկնել են Պուտինից 1 օր անց:

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ