Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Առավոտ» թերթը գրում է. «ՀՀ արտգործնախարարության մեր աղբյուրը պնդում է, որ Հայաստանը մշակել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նոր ճանապարհային քարտեզ, որը փակ խողովակներով 10 օր առաջ փոխանցվել է անձամբ Ահմեդ Դավութօղլուին։ Ակնհայտ է, որ «Զրո խնդիր՝ հարեւանների հետ» կարգախոսով սկսած եւ ներկա դրությանմբ «լուրջ խնդիրներ՝ բոլոր հարեւանների հետ» իրողության հասած Էրդողանի կառավարությունը միջազգային հարթակներում դիմագիծը փրկելու մեծ խնդիր ունի եւ, ըստ էության, դեմ չի եղել Հայաստանի կողմից ճանապարհային քարտեզը գաղտնիության պայմաններում լրջագույն քննության առնելու։

Նույն աղբյուրը պնդում է, որ քարտեզը երեք կոնկրետ հանգրվանի մասին է։

1. Թուրքիան հրապարակավ ընդունում է Հայոց ցեղասպանության փաստը, իր պատասխանատվությունը եւ ապաշխարում աշխարհասփյուռ հայության առջեւ։

2. Անհապաղ բացում է Հայաստան-Թուրքիա սահմանը եւ դիվանագիտական հարաբերություններ հաստատում Հայաստանի հետ։

3. Դրանից հետո ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման հարցում Թուրքիան կարողանում է հանդես գալ խաղաղարար ջանքերով եւ իրավունք է ստանում հասարակական ծրագրեր իրականացնել պատերազմի հռետորության վերահսկման, սահմանային միջադեպերի կանխման, դիպուկահարների հետքաշման եւ հասարակություններին խաղաղության պատրաստման ոլորտներում։

Ենթադրվում է, որ Դավութօղլուի երեւանյան այցի շրջանակներում նա հնարավորություն կունենա Էդվարդ Նալբանդյանին տեղեկացնել պաշտոնական Անկարայի դիրքորոշումը Հայաստանի կողմից առաջ քաշված ճանապարհային քարտեզի վերաբերյալ»։

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ