Reviews
Լրահոս
Reviews
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

«Հրապարակը» գրում է. ««Երկրապահում» փետրվարյան համագումարին ընդառաջ խմորումները շարունակվում են, ներքին դժգոհությունը բավականին մեծ է, Ազատության հրապարակում նստած իրենց ընկերներին պատշաճ չսատարելը, սպասվող ԵԿՄ նախագահի ընտրությունը կրկին ալեկոծել է «Երկրապահին», որն առանց այն էլ բազում թեւեր ունի` գեներալ Մանվելի, Արամ Սարգսյանի, Սեյրան Օհանյանի:

Ինչպես տեղեկացնում են «Երկրապահի» մեր աղբյուրները, Մանվել Գրիգորյանն իսկապես չի ցանկանում թողնել ԵԿՄ նախագահի իր պոստը, բայց եթե նման քաղաքական որոշում կայացնի, ապա ԵԿՄ նոր նախագահ կընտրվի Արթուր Աղաբեկյանը, ով շատ մտերիմ է գեներալի հետ: ԵԿՄ-ականները կարծում են, որ միայն նրա շուրջ կոնսենսուս տեղի կունենա: Իսկ եթե քաղաքական որոշում կայացվի` Սեյրան Օհանյանի առումով, կընդվզե՞ն: «Չէ, կհամաձայնեն, բայց հնարավոր է եւ նա բոլորի սրտով չլինի, հետո էլ՝ Սեյրանի թեւն այդքան մեծ չէ ԵԿՄ-ում, եւ հետո` Մանվելը չի զիջի»:

Ի դեպ, համագումարի նախաշեմին գեներալ Մանվելը «պապիտկա» է արել իրար վրա հավաքել ԵԿՄ-ն, փորձել է բարիշել Ալբերտ Բազեյանի հետ եւ հանդիպել է նրան` Արա Կետիկյանի միջոցով: Հիշեցնենք, որ երբ Մանվելը դարձավ ԵԿՄ նախագահ, Ալբերտ Բազեյանը, որը ԵԿՄ նախագահի տեղակալն էր` խիստ կտրուկ ու կոշտ լքեց փոխնախագահի պաշտոնն ու համախոհների` Սասուն Միքայելյանի եւ Լեդի Հակոբի` Հակոբ Հակոբյանի հետ ստեղծեց նոր` «Հոգու փորձություն» կազմակերպությունը:

Ի դեպ, Մանվելն ու Լեդին քավոր-սանիկ են: Կհաջողվի՞ Մանվելին ԵԿՄ բոլոր թեւերին հավաքել իր «տակ», մեր աղբյուրները խիստ կասկածում են»:

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ