Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, թե կառավարության խնդիրներից մեկը երկրում աղքատության նվազեցումն է, «որն առաջացել է 92-93 թվականներին, երբ կոլապս ապրեց երկիրը»։

Երբ Տիգրան Սարգսյանը ստանձնեց վարչապետի պաշտոնը, Հայաստանում աղքատության ցուցանօշը 23 տոկոս էր։ Նրա վարչապետության «շնորհիվ» այդ ցուցանիշը հասավ 32 տոկոսի, ընդ որում՝ նա ինքը երեկ հայտարարեց, որ իրականում աղքատությունը երկու անգամ ավելի շատ է։ Հիմա հարց է ծագում՝ ի՞նչ կապ ունի սրա հետ 92-93 թվականների կոլապսը։

Նման բան իսկապես եղել է, բայց չէ՞ որ դրանից հետո վիճակը քայլ առ քայլ հաղթահարվել է։ Թե՞ Տիգրան Սարգսյանը հույս ունի, որ մարդիկ այս հասարակ բանը չեն հասկանում։ Նույն հաջողությամբ նա կարող էր աղետի գոտու վերականգնման մասին ասել «այո, մենք առ այսօր չենք կարողանում վերականգնել Գյումրին, որն ավերվել է 1920 թվականին՝ Կարաբեքիր փաշայի արշավանքի պատճառով»։
Իսկ իրականում տնտեսական կոլապսը հենց Տիգրան Սարգսյանի կառավարությունն է, որն էլ, բնականաբար, անհրաժեշտ է հնարավորինս արագ հաղթահարել»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ