Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

 «Ժամանակ» թերթը զրուցել է ԵՄ ընդլայնման եւ Եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի խոսնակ Փիթեր Ստանոյի հետ։ Հատված հարցազրույցից.

Ինչպիսի՞ն պետք է լինի առաջիկայում ԵՄ-ի աջակցությունը Հայաստանին, որի մասին իր ելույթում խոսեց պարոն Ֆյուլեն:

Վիլնյուսյան գագաթնաժողովի ընթացքում  կողմերը վերահաստատեցին  իրենց հանձնառությունը՝ շարունակել ապագայում էլ զարգացնել եւ ամրապնդել  իրենց  համապարփակ համագործակցությունը:  Ըստ Վիլնյուսի միասնական հայտարարության՝  հետագա համագործակցությունը միտված է լինելու ժողովրդավարական ինստիտուտների շարունակական բարելավմանը, դատական համակարգի բարելավմանը, մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության խթանմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, քաղաքացիական հասարակության ամրապնդմանը, ընդլայնված առեւտրի ու ներդրումների զարգացմանը եւ համագործակցության ճկունության շարունակականությանն ու ընդլայնված ոլորտային համագործակցությանը:

Ի՞նչ պետք է անի Հայաստանը երկխոսությունն առաջ մղելու եւ ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակում այն հաջողելու համար:

ԵՄ-ն սպասում է, որպեսզի Հայաստանը հստակեցնի երկկողմ համագործակցության ոլորտները, որոնք համատեղելի կլինեն իր արտաքին քաղաքական ընտրության հետ՝ այնպես, որ մենք կարողանանք արտացոլել այդ ոլորտներում համագործակցության ընդլայնումը:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ