Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «2012թ. դեկտեմբերի համեմատությամբ 2013թ. դեկտեմբերին երեւանցի սպառողն օրական 2-2,5 խմ-ով ավելի գազ է սպառել. Այս մասին երեկ ասել է  «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Հրանտ Թադեւոսյանը։ Ըստ նրա՝ դրա համար մեկ պատճռաբանություն կա՝ ցրտաշունչ ձմեռ։

Իսկ այն հայտարարությունները, թե գազի ծախսն այս տարի ավելացել է նաեւ ցածր կալորիականության պատճառով,  «ՀայՌուսգազարդ»-ի գլխավոր տնօրենի տեղակալն անհիմն է համարել. Գազը  որակյալ է համարվում, երբ նրա կալորիականությունը բարձր է 7600-ից, իսկ ՀՀ ներկրվող գազն ունի 8000-ից բարձր ցուցանիշ։ Բացի այդ, ըստ նրա, մեծ նշանակություն ունի նաեւ գազօգտագործման սարքավորումը. «Ցանկացած սարք կարելի է այնպես կարգավորել, որ ձեր թեյը կամ սուրճը եփվի 10 անգամ ավելի շուտ, խնդիրը նրանում է, թե ինչպիսի սարք օգտագործել»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ