Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

«Հրապարակը» գրում է. «Ըստ լավատեղյակների` ԱԱԾ ղեկավարի առաջին տեղակալ Ռոմիկ Հարությունյանի պաշտոնանկությամբ, ոստիկանության հանգույն, ԱԱԾ-ում սկսվում է կադրային եւ «այլ» բարեփոխումների շարքը:

Հիշեցնենք, որ մինչ սահմանադրական փոփոխությունները, կառավարման համակարգում որոշակի «կարեկտիրովկաներ» են ընթանալու, ստեղծվելու են կոմիտեներ, եւ այս քայլերը դրա նախապատրաստական մեկնարկն են: Որոշ տեղեկություններով, Ռ. Հարությունյանի պաշտոնանկությունը նաեւ ներքաղաքական դասավորությունների ենթատեքստում է տեղի ունեցել. վերջինս համակարգում աշխատում էր Ռոբերտ Քոչարյանի «տնտեսական աճի եւ շինարարության բումի» օրերից, նրա հովանավորներից մեկը ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտաշես Թումանյանն էր:

Ըստ որոշ տեղեկությունների, այն օրերին, երբ Հայաստանից բացակայել է ԱԱԾ ղեկավարը, Ռ. Հարությունյանը տիրապետել է քաղաքական ուժերից մեկին առնչվող կարեւոր ինֆորմացիայի, սակայն չի զեկուցվել վերեւներին: Ըստ ԱԱԾ-ին մոտ կանգնած աղբյուրների, նոր առաջին տեղակալը կնշանակվի մինչեւ փետրվարի կեսերը. այս պահին տրվում է Տիգրան Բարսեղյանի անունը, որը գեներալ է եւ բավականին երիտասարդ»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ