Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Առավոտ»  թերթը գրում է. «ԵԽԽՎ պաշտոնին հրաժեշտ տալիս , վերլուծելով իր գործունեությունը, ԵԽԽՎ արդեն նախկին նախագահ Ժան-Կլոդ Մինյոնն ասաց. «Ձեզ տեսնենք Հայաստան եւ Ադրբեջան, պետք է ռիվոկ կատարեք եւ առաջընթաց գրանցեք հակամարտության կարգավորման հարցում»,- երեկ ԵԽԽՎ Ձմեռային նստաշրջանի առաջին օրը, հրաժեշտ տալով Վեհաժողովի նախագահի պաշտոնին եւ վերլուծելով իր՝ նախագահի պաշտոնում կատարած գործունեությունը, այսպիսի կարծիք հայտնեց ԵԽԽՎ նախկին նախագահ Ժան-Կլոդ Մինյոնը: Մասնավորապես անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերությունների սերտացմանն ու խնդրի կարգավորմանը՝ պարոն Մինյոնը նշեց. «Կարծում եմ՝ ինձ հաջողվել է սերտացնել հայ-ադրբեջանական հարաբերությունները»:

Հիշեցնելով, որ այս տարվա մայիսին Ադրբեջանը ստանձնելու է ԵԽԽՎ Նախարարների կոմիտեի նախագահությունը, պարոն Մինյոնը հույս հայտնեց, որ համապատասխան ջանքեր ադրբեջանական կողմից եւս կցուցաբերվեն հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց գրանցելու հարցում: Ամփոփելով խոսքը՝ Ժան-Կլոդ Մինյոնն ասաց, որ Մինսկի խումբը պետք է շարունակի աշխատել հակամարտության կարգավորման ուղղությամբ»։

 Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ