Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

«Չորրորդ իշխանություն»  թերթը գրում է. «ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած վերջին պաշտոնական տվյալների համաձայն՝ 2013թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին էլեկտրաէներգիայի արտադրությունը Հայաստանում 2012թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ նվազել է 4,1 տոկոսով, ինչը, մեղմ ասած աննախադեպ փաստ է։

Էներգետիկայի սպառման ծավալների կտրուկ անկումը պայմանավորված է բնակչության գործոնով։ 2013թ. բնակչությունը, այսինքն՝ պոտենցիալ սպռողների թիվը, նվազել է, էլ ավելի նվազել է մարդկանց գնողունակությունը, եւ արդյունքում ՀՀ քաղաքացիները ստիպված գերխնայողաբար են օգտագործել էլեկտրաէներգիան։

Բայց կա նաեւ երկրորդ գործոնը. մեր տեղեկություններով՝ կտրուկ նվազել են Իրան արտահանվող էլեկտրաէներգիայի ծավալները։ Ընդ որում՝ հենց իրանական կողմն է նվազեցրել Հայաստանից ներմուծվող էլեկտրաէներգիայի ծավալները»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ