Reviews
Լրահոս
Reviews
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, հունվարի 29-ին Ադրբեջանի քաղաքացի հանդիսացող մի ընտանիք՝ հայրը, մայրը եւ 3 երեխաներ, հայ-վրացական սահմանի Բագրատաշենի մաքսակետում Հայաստանից քաղաքական ապաստան է խնդրել:

ՀՀ միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը «Ժամանակի» հետ զրույցում ասաց, որ սա առաջին դեպքը չէ, անցած տարիների ընթացքում եւս Ադրբեջանից Հայաստանում քաղաքական ապաստան ստանալու դեպքեր եղել են:

Նա նշեց, որ նախորդ տարվա ընթացքում 320 մարդ դիմել է Հայաստանում քաղաքական ապաստան ստանալու համար, որից 290-ը՝ սիրիացիներ:

Մեր այն հարցին, թե իր կարծիքով՝ ինչո՞ւ են հատկապես Հայաստան դիմում քաղաքական ապաստանի համար, որեւէ արտոնություն առաջարկո՞ւմ է Հայաստանը, թե՞ ոչ, Գագիկ Եգանյանը պատասխանեց․ «Առաջին հերթին դիմում են քաղաքական հալածանքից պաշտպանվելու համար, դա առաջին կարեւոր պատճառն է, իրենց երկրում իրենց հալածում են, դիմում են այլ երկրում քաղաքական ապաստան ստանալու համար»:

Հետաքրքվեցինք նաեւ, թե հատկապես որ երկրներից են շատ դիմում Հայաստանում քաղաքական ապաստան ստանալու համար. «Անցած տարի Սիրիայից, Իրանից, Թուրքիայից, աֆրիկյան մի շարք երկրներից»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ