Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ առաջիկայում Հայաստանի դիվանագիտական կորպուսում լուրջ փոփոխություն է սպասվում. Սերժ Սարգսյանը մտադիր է պաշտոնանկ անել Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Օլեգ Եսայանին։

 Ըստ նույն աղբյուրների՝ ՌԴ-ում ՀՀ դեսպանի պաշտոնում քննարկվում է «Եվրասիական մեդիա» ընկերության տնօրեն, 47-ամյա Վարդան Տողանյանի թեկնածությունը։ Վերջինս, ի դեպ, համարվում է նախագահի նստավայրի երիտասարդական թեւի թեկնածուն։
«Ժողովուրդ»-ին երեկ չհաջողվեց պաշտոնապես որեւէ մեկնաբանություն ստանալ այս կապակցությամբ՝ չնայած նման դեպքերում նախագահականն ունի նույնաբովանդակ պատասխան՝Ս. Սարգսյանի հրամանագրերի մասին կիրազեկվի պատշաճ կերպով,  ժամանակին»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ