Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այս տարվա ընթացքում կառավարությունը նախատեսել է բավական ուշագրավ գնումներ անել. օրինակ՝ նրանք ծրագրել են գնել փաստաթղթեր ոչնչացնող 4 հատ սարք, երկու հատ հեռուստացույց, սառնարան, 3 հատ սեդան թափքով մեքենա։ Կառավարությունը ծրագրել է գնել նաեւ 1,6 մլն. դրամ արժողությամբ կահույք, նաեւ՝ ղեկավարի բազկաթոռ՝ 10 հատ, փոքր բազմոց՝ 2 հատ, կահույքի լրակազմ։

Ի դեպ, գործադիրի ծախսերի մեջ առանձնահատուկ տեղ են գրավել արարողակարգային ծառայությունները. այս նպատակով նրանք ծրագրել են ծախսել 103 մլն 500 հազար դրամ կամ ավելի քան 250 հազար դոլար։

Այսքանի մեջ, թերեւս, ամենաանհասկանալին փաստաթղթեր ոչնչացնող 4 հատ սարք գնելու անհրաժեշտությունն է»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ