Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Իրատես de facto» թերթը գրում է. «Մինչ երկրի ղեկավարը խոսում է տարբեր ոլորտներում աշխատավարձերի բարձրացման մասին, պարզվում է, սեփական կառույցում այդ խնդիրը եւս առկա է, ու բողոքողների պակաս էլ չկա:

Նախագահականի որոշ աշխատակիցներ մեզ հետ զրույցում անկեղծացան, թե անունն է հնչեղ, իրականում «տակը» բան չկա: Վարչությունների եւ ծառայությունների աշխատակիցները չեն համարձակվում այդ մասին բարձրաձայնել, քանի որ իրենց անմիջական ղեկավարների հետ խնդիրներ կունենան: Ավելին, նրանց պնդմամբ, Սերժ Սարգսյանն անգամ տեղյակ էլ չէ, որ իր ենթակաները դժգոհ են իրենց աշխատավարձերից, քանի որ ծառայությունների, վարչությունների ղեկավարները չեն ցանկանում այդ «աննշան» խնդրով ծանրաբեռնել երկրի ղեկավարին»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ