Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«168 ժամ» թերթը գրում է. «Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը գնահատում է «ցավալի»:

Պատասխանելով հարցին, թե իշխանափոխության նման ճանապարհը, ինչպիսին եղավ Ուկրաինայում, ընդունելի՞ է Ձեզ համար եւ ինչպե՞ս կվարվեք Դուք, եթե Վ. Յանուկովիչի կուսակցության նման ՀՀԿ-ն էլ հրաժարվի Սերժ Սարգսյանից, Տիգրան Սարգսյանը հավաստիացրեց, թե նման դեպք Հայաստանում տեղի չի ունենա:

Վարչապետը մատնանշեց մի քանի պատճառներ, թե ինչու Հայաստանում նման սցենար չի կարող իրականացվել. «Առաջին՝ մեր քաղաքական թիմի դիրքորոշումը եւ մեր քաղաքական թիմի ղեկավարի դիրքորոշումը միշտ եղել է այն, որ մենք պետք է կառուցենք երկխոսության կամուրջներ մեր ընդդիմախոսների հետ՝ լինի դա խորհրդարանում, թե խորհրդարանից դուրս: Մենք մշտապես հանդես ենք գալիս որպես համագործակցության եզրեր գտնելու կողմնակիցներ ու մեր քաղաքական դիրքորոշումն այս առումով շատ հստակ է: Երկրորդ՝ գաղտնիք չէ, որ մենք ունենք տնտեսական խնդիրներ, եւ մենք ինքներս ենք բարձրացնում այդ խնդիրների մասին, մեր դռները միշտ բաց են համագործակցության ցանկացած առաջարկի համար, ինչը նույնպես ստեղծում է որակապես այլ միջավայր:

Երրորդը, եւ ամենակարեւորը՝ մեր ժողովրդի դիրքորոշումն է: Մեր ժողովուրդն անցել է այդ ճանապարհը եւ մենք գիտենք այդ ճանապարհի վտանգները եւ դա դաս է եղել իշխանությունների, բոլոր կուսակցությունների համար եւ մեր ժողովուրդը իր խորը իմաստությունը, շրջահայացությունը կդրսեւորի նաեւ այս պարագայում: Չորրորդ գործոնն էլ այն է, որ արտաքին քաղաքական կուրսի վերաբերյալ մեր ժողովրդի ճնշող մեծամասնությունը աջակցում է մեզ: Եվ այն քաղաքական որոշումը, որը կայացրել է երկրի նախագահը՝ Մաքսային միությանը անդամակցելու վերաբերյալ, մեր բնակչության ճնշող մեծամասնության կողմից հավանության է արժանացել»,- մանրամասնեց նա՝ եւս մեկ անգամ շեշտելով, որ Ուկրաինայում կատարվածը չի կարող տեղի ունենալ Հայաստանում»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ