Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՉԻ» տեղեկություններով՝ վերջապես հաստատվեց այն, ինչի մասին տեւական ժամանակ է խոսում էին նախագահական կուլիսներում:

Սերժ Սարգսյանը որոշել է իր իշխանությունը պահել օգտագործելով սահմանադրական փոփոխությունները երկիրը տանելով վարչապետական կառավարման։

 Արդեն իսկ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը, «ՉԻ» հավաստի աղբյուրների փոխանցմամբ, քննարկում է վարչապետական կառավարման համակարգը հանրաքվեի դնելու հարցը։ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի մի քանի անդամի՝ Դավիթ Հարությունյանին, ով մշտապես իր վրա է վերցնում իշխանությունների կեղտոտ սպիտակեղենը մաքրելու գործառույթը, գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի, նախագահի օգնական Գեորգի Կուտոյանի եւ իհարկե արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի վրա է դրված շատ արագ նախապատրաստել հանրաքվեի դրվող փաթեթի այն դրույթները, որոնք նախատեսում են անցումը վարչապետական կառավարման։

Փոփոխությունների փաթեթը հանրությանը ներկայացնելուն զուգահեռ, «ՉԻ» տեղեկություններով, կազմավորվելու է իրավաբանների, քաղաքագետների եւ հանրության մեջ  իբր վստահություն ունեցող մտավորականների մի խումբ, ովքեր պետք է տարբեր կոնֆերանսների եւ հանրային լսումների միջոցով հանրությանը ներկայացնեն վարչապետական կառավարմանն անցնելու մոդելի անառարկելի առավելությունները»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ