Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Թեեւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր ելույթներով փորձում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին բերել քաղաքական դաշտ, այնուամենայնիվ, Ծառուկյանը դեռ շարունակում է զբաղվել իր սիրած աշխատանքով։ «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը գտնվում է Բելառուսում։ Գնացել է որսի։ Թերեւս Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ է նա ոչնչացնում կենդանիներին։ Երեկ ողջ օրվա ընթացքում «Ժողովուրդ»-ը փորձեց Ծառուկյանի՝ որսի գնալու մասին տեղեկությունը ճշտել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանից, սակայն վերջինս համառորեն չարձագանքեց ոչ մեր հեռախոսազանգերին, ոչ էլ հաղորդագրություններին»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ