Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ռուս-ուկրաինական հակամարտությունը կարող է ուղղակիորեն շոշափել Հայաստանի եւ Ուկրաինայի հարաբերությունները։ Խնդիրն այն է, որ Հայաստանը ՀԱՊԿ պայմանագրի անդամ է եւ ունի ստանձնած որոշակի պարտավորություններ այդ շրջանակներում։

Մասնավորապես, ըստ ՀԱՊԿ պայմանագրի, եթե այդ կազմակերպության անդամներից մեկը ռազմական գործողություններ է սկսում երրորդ երկրի հետ, ապա կարող է դիմել պայմանագրի անդամ երկրներին՝ օգնություն ստանալու համար։ ՌԴ-ն եւ ՀՀ-ն ՀԱԿՊ անդամ են, իսկ Ուկրաինան՝ ոչ։ Այլ կերպ ասած՝ եթե ռուս-ուկրաինական հակամարտությունը վերածվի զինված բախումների, ապա ՌԴ-ն կարող է դիմել Հայաստանին ռազմական ներկայություն ապահովելու կամ քաղաքական աջակցություն ցույց տալու պահանջ-խնդրանքով»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ