Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«168 ժամ» թերթը գրում է. «Ռուսաստանը փաստացի պատերազմ է հայտարարել Ուկրաինային, ռուսական զորքը ժամ առ ժամ ավելանում է Ղրիմում, եւ ցանկացած պահի Պուտինը կարող է կիրառել Դաշնային խորհրդի կողմից իրեն տրված իրավունքը՝ Ղրիմում ռազմական գործողություններ սկսելու մասին: Միջազգային հանրությունը փորձում է պատերազմի սպառնալիքը կանխել առայժմ դիվանագիտական ճանապարհով՝ այդ թվում սպառնալով ոչ միայն ռազմական աջակցություն ցույց տալ Ուկրաինային, այլ նաեւ քաղաքական ու տնտեսական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ:

Չնայած դեռեւս որեւէ կոնկրետ պատժամիջոց չի կիրառվել, սակայն ռուսական տնտեսությունն արդեն իսկ արձագանքել է տեղի ունեցող գործընթացներին. երեկ ռուսական ռուբլին շարունակել է արժեզրկվել, արժեզրկվել են նաեւ ռուսական խոշորագույն կորպորացիաների («Գազպրոմ», «Սբերբանկ», «Ռոսնեֆտ» եւ այն) բաժնետոմսերը, արժեթղթերի շուկայի խաղացողները խուճապի մեջ են: Սրանք ընդամենն առաջին աշխատանքային օրվա արդյունքներն են: Դժվար չէ պատկերացնել, թե ինչ տեղի կունենա Ռուսաստանի տնտեսության հետ, եթե, Աստված մի արասցե, Ղրիմում ռազմական գործություններ սկսվեն. այդ գործողությունների յուրաքանչյուր օրն էլ ավելի կմոտեցնի ռուսական տնտեսության կոլապսը: Այս իրադարձությունները Հայաստանի վրա կարող են կործանարար հետեւանքներ ունենալ` ինչպես քաղաքական, այնպես էլ` տնտեսական առումով»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ